«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Եթե իմանայինք, թե ինչ է գալու մեր գլխին, գուցե և խելքի գայինք

Եթե իմանայինք, թե ինչ է գալու մեր գլխին, գուցե և խելքի գայինք
03.04.2025 | 13:30

Տեղի ունեցողի գլխավոր պատճառն այն է, որ մեր ազգային վերնախավերն ու հասարակությունը անցնող օրերի, ամիսների ու տարիների ընթացքում այդպես էլ չկարողացան հասկանալ, թե ինչ վտանգավոր իրավիճակ է, ինչ կարգի թշնամի պետություններ են Թուրքիան ու Ադրբեջանը և թե ինչեր են պատրաստվում անել՝ մեր պետականությունը լիարժեք վերացնելու համար։

Այլ բառերով՝ եթե իմանայինք, թե ինչ է գալու մեր գլխին, գուցե և խելքի գայինք։

Վտանգն օրհասական է։

Դրա ֆոնին մնացած ամեն ինչ, կրկնում եմ, ամեն ինչ անիմաստ է ու գրոշի արժեք չունի։

Վարուժան Գեղամյան

Դիտվել է՝ 3356

Մեկնաբանություններ